
Ազատության հրապարակում ապրիլի 30-ին Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք կանցկացնի, որին կմասնակցի նաև Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում “Հայ ազգային կոնգրես” կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ հանրահավաքի ընթացքում ելույթ է ունենալու նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: