«Իսլամական պետություն»-ը սպառնում է 60 երկրի. որոնք են դրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր սպառնալիքներով տեսանյութ է հրապարակել. փոխանցում է Gazeta.ru-ն:

4-րոպեանոց տեսանյութում ցուցադրված են 60 երկրների դրոշներ, որոնք ներառված են ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայում: Տեսանյութը կոչված է վախեցնել կոալիցիայի անդամ երկրներին:

Նշվում է, որ հակաահաբեկչական կոալիցիայում են հայտնվել երկրներ, որոնք կապ չունեն սիրիական կոնֆլիկտի հետ, այդ թվում՝ Լեհաստանը, Լիտվան, Մոլդովան և Ուկրաինան:

Տեսանյութը հեռացվել է YouTube-ից և Vimeo-ից:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ահաբեկիչները զենք են գնում Ուկրաինայից միջազգային հանցավոր խմբավորման միջոցով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս