
Ամերիկյան դոլարի միջին բորսայական փոխարժեքը դրամի նկատմամբ երրորդ օրն անընդմեջ փոփոխություն չի կրել։ “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ ապրիլի 17-ին, դոլարի փոխարժեքը կազմել է 417 դրամ։ Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 2 միլիոն 330 հազար դոլար։ Առևտրային բանկերն այս պահին դոլարը գնում են միջինը 415 դրամով, վաճառում՝ 418 դրամով: