
Նոր Զելանդիայի խորհրդարանն ապրիլի 17-ին հավանություն Է տվել այն օրինագծին, ըստ որի թույլատրվում Է միասեռ ասմուսնությունների կնքումը: Օրինագծին կողմ Է քվեարկել 77, իսկ դեմ՝ 44 պատգամավոր: Օրինագիծն ուժի մեջ կմտնի օգոստոսի կեսից,-գրում է РБК-ն:
Նոր Զելանդիան դարձել Է Ասիա-խաղաղօվկիանսյան տարածաշրջանի առաջին երկիրը, որը թույլ Է տվել միասեռ ամուսնությունների կնքումը: Նշենք, որ խորհրդարանի շենքի մոտ տոնական հանրահավաքին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, ովքեր աջակցում են սեռական փոքրամասնություններին: