Տուլայի վթարից հետո կառավարությունը խստացնում է ուղևորափոխադրումների կարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց,  որով կանոնակարգվում է միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման գործընթացը: Նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացրեց տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նա նշեց, որ առաջարկվում է կանոնակարգել միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման գործընթացը՝ պահպանելով ուղևորափոխադրումների սկզբունքը, հստակ կանոններ սահմանել՝ բարձրացնելով ուղևորափոխադրումների անվտանգությունը և սպասարկման որակը:

Նախարարը 2 օր խնդրեց վարչապետից քաղաքապետարանի հետ որոշ հարցեր պարզաբանելու համար: «Երեք օր ժամանակ: Եթե ընդհանուր հայտարարի չգաք, հավաքվենք ինձ մոտ, որոշում կայացնենք, 3 օր ժամանակ, շահագրգիռ կողմերը, ովքեր խնդիր ունեն, թող առաջարկություն ներկայացնեն»,- ի պատասխան նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նշենք, որ նման նախագիծ մշակելու պատճառ հանդիսացավ ՌԴ-ի Տուլա նահանգում տեղի ունեցած վթարը:




Լրահոս