ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ֆրանսիայում

Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության զոհ դարձավ 153 մարդ, որոնցից 112-ը մահացավ «Բատակլան» համերգային սրահում: Երկրում հայտարարվեց եռօրյա սուգ: Ֆրանսիայի տարբեր շրջաններում մարդիկ չեն դադարում հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Ստրասբուրգից ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքի Կլեբերի անվան հրապարակում՝ ի նշան հարգանքի, արդեն մի քանի օր է՝ մոմավառություն է, որին մասնակցում են թե՛ տեղացիներ, թե՛ օտարազգի քաղաքացիներ, այդ թվում՝ հայեր:

 

 

 

ՀԱՐՑ. Ես աշխատել եմ ՓԲԸ-ում, բայց հիմա ազատվել եմ աշխատանքից: Ունեմ առողջական լուրջ խնդիրներ եւ ուզում եմ հասկանալ, կարո՞ղ եմ իմ աշխատած տարիների (1 տարի եւ 10 ամիս) կուտակային կենսաթոշակի գումարն օգտագործել իմ բուժման ծախսերի կամ, օրինակ, վիրահատության վրա:

Լեյլա Սուքիասյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1070-Ն որոշմամբ: Ելնելով վերոգրյալից՝ Ձեր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները հիվանդանալու դեպքում ենթակա կլինեն վերադարձման, եթե Դուք հիվանդացել եք վերը նշված որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որեւէ մեկով (գտնվում եք նկարագրված ծայրահեղ վիճակներում):

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերինախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային հատկացումների պարտադիր դրույքաչափը սահմանված է բազային աշխատավարձի 10%: 10%-ից ավել կուտակել ցանկացողները դա կարող են անել կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի, ապահովագրական ընկերությունների կամ բանկերի միջոցով:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ընդհանրապես ո՞ր մարմինն է զբաղվում ինքնակամ կառույցներով, եւ ի՞նչ է իրենից ներկայացնում դա:

Կարեն Վիրաբյան (43 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Վիրաբյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հողամասի սեփականատերն ինքնակամ կառույցի օրինականացման նպատակով, ըuտ գույքի գտնվելու վայրի, պետք է դիմի համապատասխան համայնքի ղեկավարին: («Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք» 188-րդ հոդված եւ ՀՀ կառավարության 18.05.2006 թ. N 912-Ն որոշում, 9-րդ հոդված):
Տեղեկացնում ենք նաեւ, որ ինքնակամ կառույց է համարվում օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը եւ համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 400.000 ՀՀ դրամի չափով:




Լրահոս