Ստոկհոլմից 150 կմ հեռավորության վրա գտնվող շվեդական գյուղը ներգաղթյալների ժամանումից հետո բախվել է մի շարք խնդիրների հետ. փոխանցում է Daily Mail-ը:
Գյուղի բնակիչները բողոքում են, որ մշտապես կոնֆլիկտի են բռնկվում ներգաղթյալների հետ և նույնիսկ միմյանց ուղղությամբ քարեր շպրտում: Դեպքեր են գրանցվել նաև, երբ ներգաղթյալներն այրել են տեղի բնակիչների մեքենաները: Նշվում է, որ երեխաները ստիպված են դպրոց հաճախել ոստիկանների ուղեկցությամբ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Շվեդիան փակում է դռները ներգաղթյալների համար և հրաժարվում «բաց դռների քաղաքականությունից», այդ իսկ պատճառով ապրիլից ներգաղթյալների մեծ մասին միայն ժամանակավոր կացարաններ կտրամադրվեն:
Նշվում է, որ Շվեդիայի միգրացիոն քաղաքականության փոփոխությունը կապված է այն բանի հետ, որ աշնանից ամեն շաբաթ երկիր է ներթափանցել մոտ 10 հազար ներգաղթյալ: Եվ եթե հոսքը չկանգնեցվեր, ապա, պաշտոնական գնահատականների համաձայն, այս տարի Շվեդիա (բնակչությունը կազմում է մոտ 10 մլն մարդ) կներթափանցեր մոտ 190 հազար ներգաղթյալ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան