
Թուրքիայում 45-ամյա ռուս կինը ցած է նետվել Անթալիա նահանգի հյուրանոցներից մեկի յոթերորդ հարկից: Ականատեսները բարձր ճիչ են լսել, ապա տեսել են կնոջ արյունոտված մարմինը հյուրանոցի այգում, նա տեղում մահացել է: Կինը ցած է նետվել սենյակ տեղափոխվելուց մեկուկես ժամ հետո: Ոստիկանությունը սենյակում հայտնաբերել է թունդ սպիրտի դատարկ շիշ: Ոստիկանության կարծիքով` դա ինքնասպանություն է եղել: