ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս խանութի սեփականատերն այնքան է հոգնել իրեն անհանգստացնող քաղաքացիներից, որ որոշել է նման գրություն փակցնել կոճակի չգործող խանութի պատին՝ հույս ունենալով, որ գոնե այսուհետ նրան համառ հաճախորդները չեն անհանգստացնի:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ զինվորականի մայրը կարո՞ղ է անվճար վիրահատության ենթարկվել: Եթե այո, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար, ի՞նչ պետք է ներկայացնել:

Նելլի Մնացականյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 25 N 806-Ն որոշման հավելվածի 2-ի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման մասով վիրահատական եւ թերապեւտիկ բուժումը պետության կողմից փոխհատուցման ենթակա են, բացառությամբ՝
1. արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը (բացառությամբ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները), այդ թվում՝ ստոմատալոգիական ծառայություններ,
2. տուբերկուլյոզի, հոգեկան եւ թմրաբանական հիվանդությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության, ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապեւտիկ բուժման, վերականգնողական բուժօգնության երիկամային քրոնիկ անվաբարության դեպքում կատարվող հեմոդիալիզի, մանկաբարձական բուժօգնության (ծննդօգնություն եւ հղիության ախտաբանություն), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնությունը եւ ծառայությունները,
3. ֆիզիոթերապեւտիկ միջոցառումները եւ բուժումը,
4. ռեպրոդուկտիվ (վերականգնողական) ֆունկցիայի էլեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները եւ բուժումը, հակաբեղմնավորիչ կոնսերվատիվ միջամտությունները, այդ թվում՝ ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրումը եւ հեռացումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ միջոցները:
շարունակելի

ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաեւ բոլոր կարգի գործատուները, զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների պահանջով պարտավոր են նրանց ապահովել օրենքով սահմանվող սոցիալական ապահովության իրավունքներից եւ երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը, տրամադրելու կարգն ու պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ քանի՞ անգամ կարող է կիրառվել: Եւ կցանկանայի իմանալ, թե որո՞նք են կիրառվող տույժերը:

Լեւոն Առաքելյան (37 տարեկան, տեսուչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը. ա) նախազգուշացում, բ) նկատողություն, գ) խիuտ նկատողություն, դ) oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում, ե) զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, զ) քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով:
Ի դեպ, կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ քաղաքացիական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի՝ ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ. բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ. գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ. դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ:




Լրահոս