Ավարտվեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և ՀՊՏՀ համատեղ ծրագրի շրջանակում անցկացված վարպետության դասերը(ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համատեղ ջանքերով իրականացված ուսումնական ծրագիրը մոտեցավ իր տրամաբանական ավարտին…

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հմուտ աշխատակիցները Տնտեսագիտական համալսարանի ՙԲանկային գործ՚ մասնագիտության 4-րդ կուրսի մոտ 60 ուսանողների համար ավելի քան 1 ամիս տևողությամբ անցկացրել են վարպետության դասեր բանկային գործին առնչվող տարբեր թեմաներով՝ վարկավորման առաձնահատկություններ, բանկային ռիսկերի կառավարում, օրենսդրական կարգավորում, կորպորատիվ կառավարում, հաշվապահական հաշվառում, ներքին վերահսկողության ընթացակարգեր, բանկային մարքեթինգ, վաճառքների տեխնոլոգիաներ և այլն:

06

Ուսանողների համար հատուկ մշակված ծրագրով անցկացված վարպետության դասերին հաջողությամբ մասնակցելու կապակցությամբ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն ուսանողներին հանդիսավոր կերպով հանձնեցին հավաստագրեր, իսկ Արսեն Միքայելյանը բոլորին անձամբ նվիրեց «Ճատրակ» շախմատի մասին գիրքը, որի տպագրման աշխատանքներին աջակցել է նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ:

08

Շնորհավորելով ուսանողներին՝ Բանկի և համալսարանի ղեկավարները վստահեցրին, որ նախաձեռնությունն իր դրական ազդեցությունը կունենա ուսանողներից յուրաքանչյուրի մասնագիտական ուղին զարգացնելու գործընթացում:
Գործընկերները միմյանց շնորհակալություն հայտնեցին կրթության և զբաղվածության ոլորտում առաջադեմ ծրագրեր նախաձեռնելու և արդյունավետ համագործակցության համար:
Միջոցառմանը ներկա էին նաև ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Ֆինանսական դեպարտամենտի տնօրեն Մանվել Սահակյանը, Աշխատակազմի ղեկավար Մարի Ստեփանյանը, Ուսումնական կենտրոնի տնօրեն Արսեն Հովասափյանը և ՀՊՏՀ Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանը:

13

12




Լրահոս