Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության կարևոր հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Գեորգի Կվիրիկաշվիլին նոյեմբերի 26-ին հանդիպում են անցկացրել Թբիլիսիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, հաղորդել Է Վրաստանի ԱԳՆ­-ի մամուլի ծառայությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Թբիլիսի Է ժամանել՝ մասնակցելու «Արեւելյան գործընկերության» ոչ պաշտոնական երկխոսության վեցերորդ հանդիպմանը: «Վրաստանի արտգործնախարարությունում դեմ առ դեմ կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի երկկողմ համագործակցության կարեւոր հարցերը, մեկ անգամ եւս ընդգծվել են երկու երկրների բարիդրացիական փոխհարաբերությունները»,­ասված Է հաղորդագրության մեջ: Թբիլիսի են ժամանել նաեւ Մոլդովայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Նատալյա Գերմանը եւ Էլմար Մամեդյարովը, ինչպես նաեւ՝ պատվիրակություններ Բելառուսից եւ Ուկրաինայից, հաղորդել Է Sputnik­ը:




Լրահոս