КГБ-ի ոճով երկիր կառավարելու մոդան անցել է, մեր նպատակին հասնելու ենք` լինի դա ձերբակալություններով կամ առանց դրա. Ժիրայր Սէֆիլյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ մենք հայտարարությամբ ենք հանդես եկել, այս պահին ավելորդ այլ բաներ չունեմ ասելու: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում զինված խմբի վնասազերծմանը, այս մասին նշեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդմա Ժիրայր Սէֆիլյանը:

Նա չցանկացավ անդրադառնալ այս ամենն իրենց անվան հետ կապող խոսակցություններին, նշելով, որ հետագայում հայտարարություն կարվի: Դիտարկմանը` ապրիլի 24-ից առաջ ձերբակալություններ եղան, ապահովագրվա՞ծ եք, որ հիմա չի լինի, Սէֆիլյանը հայտարարեց. «Ոչ մի բան չի բացառվում, սակայն ես վստահ եմ, որ մենք մեր նպատակին հասնելու ենք` լինի դա ձերբակալություններով կամ առանց ձերբակալությունների: Ինչ-որ պետք է` անելու ենք: 20-25 տարի է անցել, այսօր նոր սերունդ գոյություն ունի և КГБ-ի ոճով երկիր կառավարելու մոդան անցելա արդեն»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս