ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը: Հենց այս միջոցառմամբ էլ ՀԱԿ-ը ցանկանում է տալ Երեւանի ավագանու ընտրությունների իր քարոզարշավի մեկնարկը: «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց. «Հետագա 20 օրերը կօգտագործենք քաղաքական վերելքի համար: Ապրիլի 13-ից մայիսի 5-ը կլինի քաղաքական քարոզչության, ծրագրեր ներկայացնելու շատ ակտիվ փուլ: Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները մենք կօգտագործենք որպես քաղաքական թափ հավաքելու եւ մեր ասելիքը ժողովրդին հասցնելու միջոց: Եվ կարծում եմ` մինչեւ մայիսի 5-ը կունենանք դրական դինամիկա, քաղաքական ակտիվության վերելք»: Նշենք, որ համագումարին մասնակցելու է 2000 մարդ, որից միայն 1200-ը պատվիրակներն են:




Լրահոս