«Տաթեւեր» ճոպանուղու մոտ գտնվող բիոզուգարանը դեռ անսարք է եւ նույնիսկ չի փորձարկվել: «Խոսակցություններ կան, որ վաղը (այսօր-խմբ.) Ազգային մրցունակության հիմնադրամից պետք է գան, որ փորձարկեն: Բայց մանրամասն տեղյակ չեմ: Կլինի, հավանաբար կլինի, սպասե՛ք մի քիչ, կլինի (ծիծաղում է-խմբ.): Չնայած որ զբոսաշրջիկները շատ են հետաքրքրվում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ 2012թ. ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 124 մլն դրամ էր հատկացրել 2 բիոզուգարանները Հայաստան բերելու նպատակով: Նշենք, որ դրանցից մեկը գտնվում է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, իսկ մյուսը՝ «Տաթեւեր» ճոպանուղու հարակից տարածքում: Երկուսն էլ չեն գործում:
ԱՆՍԱՐՔ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ