«Ժողովուրդ»-ը երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին հարցրեց՝ ԲՀԿ հաղթանակի դեպքում ով է լինելու քաղաքապետը՝ Վարդան Օսկանյանը, թե ավագանու ցուցակում նրան հաջորդող մյուս անդամները: «Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն կուսակցության ցուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է»,-ասաց նա՝ հավելելով, որ սա Երեւանի ավագանու ընտրություններ են, ու կուսակցությունը շեշտը դնում է հիմնականում ավագանու վրա: Ըստ նրա, եթե հետագայում Օսկանյանը որոշի հրաժարվել քաղաքապետի պաշտոնից, իրենք նոր կքննարկեն այլ մարդու թեկնածություն:
ՕՍԿԱՆՅԱՆԻ ԴԵՄՔՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ