1940 թվականի նոյեմբերի 27-ին է ծնվել արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնգկոնգյան կինոդերասան, ռեժիսոր, մարտական տեսարանների բեմադրիչ, պրոդյուսեր, սցենարիստ և Ջիտ քուն Դոյի հիմնադիր Բրյուս Լին։
Լին կանտոնյան օպերայի աստղ Լի Հոյ Չունի որդին է։ Մեկնաբանները, քննադատներն ու մարտարվեստի այլ վարպետներ համարում են, որ նա բոլոր ժամանակների ամենաազդու վարպետներից է, ինչպես նաև՝ 20-րդ դարի մշակույթի ակնառու դեմքերից։ Ամերիկյան ֆիլմերում ասիացիների կերպարի փոփոխության մասին խոսելիս նրան հաճախ են հղումներ անում։
Լին ծնվել է Չայնաթաունում, Սան-Ֆրանցիսկոյում, Հոնգկոնգից սերող ծնողների ընտանիքում, սակայն մեծացել է Քուլունում ու ապրել այնտեղ ծնողների հետ մինչև ուշ պատանեկություն։ Հայրը ներկայացրել է նրան կինոարդյունաբերությանը վաղ տարիքում, ու երիտասարդ Բրյուս Լին մասնակցել է նկարահանումներին որպես երեխա-դերասան։ Լին Միացյալ Նահանգներ տեղափոխվել է 18 տարեկանում՝ Վաշինգտոնի համալսարանում բարձրակարգ կրթություն ստանալու համար։ Հենց այս ժամանակահատվածում նա սկսում է մարտարվեստ դասավանդել։
Նրա՝ հոնգկոնգյան կամ հոլիվուդյան արտադրության ֆիլմերը ավանդական հոնգկոնգյան արկածային ֆիլմերը հանրաճանաչության ու սիրվածության նոր մակարդակ բարձրացրեցին, 1970-ականներին արևմուտքում չինական մարտարվեստների նկատմամբ հետաքրքրվածության հսկայական ալիք առաջացնելով։ Նրա ֆիլմերի ռեժիսուրան ու երանգը փոխեցին ու ազդեցին Միացյալ Նահանգների, Հոնգկոնգի ու մնացած աշխարհի մարտարվեստերին ու մարտաֆիլմերի վրա։
Լին առանձնանում է 5 լիամետրաժ ֆիլմերում․ Լո Վեյի «Մեծ շեֆը» (1971 թվական) ու «Ցասման բռունցքը» (1972 թվական), Գոլդեն Հարվեսթի «Վիշապի ուղին» (1972 թվական), որ գրել ու ռեժիսորել էր Լին, Գոլդեն Հարվեսթի ու Ուորնըր Բրադըրսի «Վիշապի մուտքը» (1973 թվական) և «Մահվան խաղը» (1973 թվական), որոնց երկուսի ռեժիսորը Ռոբերտ Քլոզն է։ Բրյուս Լին ամբողջ աշխարհում, մասնավորապես Չինաստանում, հայտնի առանցքային կերպար է, ում ֆիլմերում պատկերված է չինական ազգայնականությունը։
Նա մեծացել է Վին Չուն մարտարվեստում, հետագայում միավորել դրան այլ արժեքավոր սկզբնաղբյուրներ ու սեփական փիլիսոփայությունը․ վերածելով սեփական մարտաոճի․ Ջիտ Քուն Դո (բռունցքի շրջանցման ճանապարհ)։ Լին Հոնգկոնգի ու Միացյալ Նահանգների երկքաղաքացի էր։ Մահացել է Քուլուն Տոնգում, 1973 թվականին, 32 տարեկանում։ Նրա որդին՝ Բրենդոն Լին, նույնպես դերասան է եղել ու մահացել է նկարահանումների ժամանակ սխալմամբ արձակված ատրճանակի կրակոցից։
Լին մահացել է «Մահվան խաղ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Մինչև այժմ նրա մահվան իսկական պատճառը անհայտ է։ Նրա մահվան պատճառների վարկածները տարբեր են՝ դեղահաբերի չարաշահում, մահացել է սիրուհու հետ անկողնում, նրան սպանել է քունգ-ֆուի մեկ ուրիշ մեծ վարպետ, նրան սպանել են Տրիադա ավազակախմբի անդամները իրենց հետ ունեցած վեճերի հետևանքով, մահացել է թունավորումից (չինական անհայտ թունատեսակով):
Բրյուս Լիի հուղարկավությունը վերածվել է սկզբում հոնգկոնգյան, ապա ամբողջ ասիական սգի օրերի։ Ընկերներ և հազարավոր երկրպագուներ եկել էին հրաժեշտ տալու մեծ վարպետին։ Հետո նրա մարմինը տեղափոխվեց Սիեթլ, որտեղ և հանձնվեց հողին։ Մինչև այժմ նրա գերեզմանին այցի են գնում արևելյան մարտարվեստի սիրահարներ ու նրա դերասանական խաղի երկրպագուներ։ Իսկ «Մահվան խաղ» ֆիլմը 5 տարի անց ավարտին հասցվեց նրա կրկնորդ դերասանների միջոցով։ Այդ ֆիլմում նրա հերոսը մահանում է, և նրա հուղարկավության տեսարանների ժամանակ հետագայում օգտագործվել են նաև փաստագրական կադրեր նրա իրական հուղարկավորությունից։ Բրյուս Լիի բրոնզե արձանը տեղադրված է Հոնկոնգում։