Ժիրայր Սէֆիլյանի կինը պարբերաբար հարձակման թիրախ է դառնում. «Նոր Հայաստան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան»-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին օրերի ընթացքում վարչախումբը պարբերական հարձակման թիրախ է դարձրել Ժիրայր Սէֆիլյանի կնոջը՝ Նանոր Բարսեղյան-Սէֆիլյանին:

2015 թ. նոյեմբերի 23-ի երեկոյան Նանոր Բարսեղյանը, մոտենալով «Մարիոթ Հայաստան» հյուրանոցի մոտ կայանած իր ավտոմեքենային, տեսել է, որ անվադողից ամբողջ օդը բաց են թողել, ինչը նպատակ է ունեցել հետապնդվողի հոգեվիճակ առաջացնել նրա մոտ և այդպիսով ճնշում գործադրել նրա վրա:

2015 թ. նոյեմբերի 25-ի երեկոյան իր ավտոմեքենայով տուն գնացող Նանոր Բասեղյանին հետապնդել են ՎԱԶ 2121 (Նիվա) մակնիշի 20 ou 700 պետհամարանիշի մուգ ապակիներով ավտոմեքենայով: Ընդ որում՝ հետապնդումը եղել է ոչ միայն բացահայտ, այլև ցուցադրական և ահաբեկող, քանի որ հետապնդման ընթացքում մի քանի անգամ ավտոմեքենայով փակել են նրա ճանապարհը՝ փորձելով ստեղծել ավտոմեքենաների բախման և ֆիզիկական բռնության հավանականության 2015 թ. նոյեմբերի 26-ին, ժամը 16:30-ի սահմաններում, երբ Նանոր Բարսեղյանը դուրս է եկել Ամիրյան փողոցի վրա գտնվող «Բիբլոս» բանկի մասնաճյուղի շենքից, հարձակվել են նրա վրա, քաշքշել և, հափշտակելով նրա պայուսակը, որտեղ եղել են գումար, փաստաթղթեր և անձնական իրեր, փախուստի են դիմել:




Լրահոս