ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 54-ամյա Մ.Պողոսյանին՝ բանկի իրավաբանական վարչության պետ Հ.Աթանյանի սպանության համար։
Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախաքննությամբ պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա նոյեմբերի 26-ին Մ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է։ Քննության շահերից ելնելով՝ քրեական գործով պարզված հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։