«ՀՀ-ն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը» եզրույթը ամրագրված է ԵԽԽՎ-ի` Սարսանգի ջրամբարի մասին զեկույցում. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

aravot.am-ը գրում է. «Այսօր հրապարակվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական հանձնաժողովի կողմից ընդունված և արդեն ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառված Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձեւի նախագծի տեքստը: Այն կրում է «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» խորագիրը: Հեղինակը Բոսնիայի և Հերցեգովինայի պատվիրակ Միլիցա Մարկովիչն է:

Նախագծում հղում է կատարվում ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիային՝ ընդունված 1992-ին, որտեղ ջրային ռեսուրսների օգտագործման իրավունքը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից: Փաստաթղթում ամրագրված է, որ Վեհաժողովը սահմանում է, որ ջրի հասանելիությունը չի կարող սահմանափակվել սահմաններով, և այն դիտարկվում է որպես կյանքի աղբյուր և ռազմավարական նշանակություն ունի յուրաքանչյուր անդամ երկրի համար:

Բանաձեւի նախագծում կա նաև «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիա» եզրույթը: Մասնավորապես նշված է. «Վեհաժողովն իր ափսոսանքն է հայտնում, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հարակից այլ շրջանների օկուպացիան համանման շրջակա միջավայրի խնդիր է ստեղծում նաև Դաշտային Ղարաբաղի հովտում ապրող բնակչության համար»: Փաստաթղթում ներկայացված է, որ Սարսանգի ջրամբարն իբր գտնվում է «Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից» և դրա՝ ոչ բավարար մակարդակի պահպանությունը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար:

Բանաձեւի նախագծի «պահանջներ» բաժնում նշվում է, որ պետք է հայկական զինված ուժերը դուրս բերվեն նշված շրջաններից, անկախ փորձագետներին հնարավորություն տրվի հետազոտել ջրամբարի իրավիճակը, համաշխարհային մակարդակով հետազոտություն իրականացվի Սարսանգի և Մատաղիսի ջրամբարների ոռոգման խողովակներում:

Նաև կոչ է արվում ՀՀ իշխանություններին դադարեցնել ջրային այս ռեսուրսի օգտագործումը որպես քաղաքական ազդեցություն և հակամարտող միայն մեկ կողմի շահերի սպասարկման համար գործիք: Փաստաթղթում ամրագրված է նաև, որ Վեհաժողովը դատապարտում է հայկական պատվիրակությանը և ՀՀ իշխանություններին զեկույցի պատրաստման ընթացքում զեկուցողի հետ չհամագործակցելու մեջ:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում




Լրահոս