ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, խոսելով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իրենց նախագծի վերաբերյալ ՀՀԿ-ականների՝ երեկ հնչեցրած քննադատությունների մասին, տեսակետ հայտնեց, թե դա հետեւանք է իրավապահ կառույցների ղեկավարների անհանգստության: «Ես հիմա չեմ ուզում վերջնական եզրակացություն հայտնել, թե իշխող մեծամասնությունը ոնց կքվեարկի մարտի 1-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին: Բայց իշխանություններն անհանգստացած են: Ակնհայտ է, որ որոշ իրավապահ կառույցներ ու դրանց ղեկավարներ անհանգստացած են, ինչն էլ տեղափոխվում է ԱԺ դահլիճ»,-ասաց նա: Ջհանգիրյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքը չի պատրաստվում հանձնաժողովի լիազորությունների վերաբերյալ զիջումների գնալ ու համաձայնել իշխանությունների առաջարկած տարբերակներին:
ՉԻ ԶԻՋԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ