«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երեւանի Խանջյան փողոցի վրա սրճարան ունի: երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Հ. Ռոստոմյանից պարզել՝ այդ տարածքն ինքը «ձեռք» է բերել որպես նախարար պաշտոնավարելի՞ս, թե՞ ինչպես մյուս պաշտոնյաները, նվեր է ստացել ինչ-որ մեկից: Նախկին նախարարն իր տարածքի վերաբերյալ հարցին հետեւյալ կերպ պատասխանեց. «Նախ՝ դա իմ անձնական տվյալներն են, ես պարտավոր չեմ ասել, թե ինչ եմ անում: Իմ անձնական կյանքն է, իմ անձնական տվյալները:
Բայց եթե դա Ձեզ շատ է հետաքրքրում, կարող եմ ասել, որ այդ տարածքը ես նվեր եմ ստացել իմ հայրիկից: Դա եղել է 2000-2001 թվականներին, այսինքն՝ ես վաղուց այդ տարածքն ունեցել եմ ու այն վարձակալության եմ հանձնել 2011 թվականին»: Մի խոսքով, ինչպես միշտ, երբ նախկին եւ ներկա պաշտոնյաների ունեցվածքով հետաքրքրվում ենք, նրանք հավաստիացնում են, որ նոր չեն հարստացել, այլ պապենական հարուստ են եղել եւ «ստիպված»` հանուն երկրի բարօրության, պաշտոնյա են դարձել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: