Հայկազ Բաղմանյանը կոնֆլիկտ ունի բարձրաստիճան պաշտոնյաների հետ. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս ՀՀ Զինված ուժերի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը որոշակի կոնֆլիկտային խոսակցություններ է ունեցել ՀՀ իշխանությունների բարձրաստիճանների հետ։ Պատճառը եղել է Բաղմանյանի եղբոր աշխատանքային գործունեությանը։ Բանն այն է, որ Բաղմանյանի եղբայրը տևական ժամանակ աշխատում էր «Գազպրոմ-Արմենիա»-ում։ Նա զբաղեցնում էր բավականին փողաբեր պաշտոն, վերջինս Կոտայքի մասնաճյուղի ղեկավարն էր, ժողովրդի լեզվով ասած՝ ողջ Կոտայքի մարզի գազի մարդը։

Տևական ժամանակ էր, ինչ «Գազպրոմ-Արմենիա»-ի ղեկավարությունը փորձում էր այդ պաշտոնից հեռացնել Բաղմանյանի եղբորը՝ Բորիս Բաղմանյանին, սակայն ամեն անգամ դա չէր ստացվում։ Եվ ահա վերջերս ընկերության ղեկավարությունը Բորիս Բաղմանյանին Կոտայքի մասնաճյուղի պատասխանատուի պաշտոնից տարել է մեկ այլ գործի՝ նա հիմա միայն Աբովյան քաղաքի պատասխանատուն է։ Այսինքն՝  Բորիս Բաղմանյանի գործունեության տիրույթն էականորեն փոքրացել է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Խոսակցություններ կան, որ այս հանգամանքը վրդովվեցրել է  Հայկազ Բաղմանյանին, որը սակայն չի կարողացել եղբորը վերականգնել նախկին պաշտոնում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս