«Առճակատում»՝ ՀՀԿ-ականների և ՕԵԿ-ականների միջև. բանը հասել է բռունցքներին. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Պարզվում է, որ սահմանադրական բարեփոխումները կարող են նաեւ բախումների առիթ դառնալ: Օրերս ուշագրավ «առճակատում» է տեղի ունեցել Հայաստանի հարավում՝ հեռավոր Քաջարանում:

Փողոցի մեջտեղում հանդիպել են ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչները: Սկզբում լուրջ բանավեճ է եղել, հետո բանը հասել է բռունցքներին:

Մի լավ «տուրուդմփոց» են սարքել: Թե վերջում ով եւ որ դիրքորոշումն  է հաղթել, ականատեսներն այդպես էլ գլխի չեն ընկել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս