Ո՞Վ ՈՒՆԻ ՆՈՒՆԵԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նունե Եսայան»
բարեգործական հասարակական կազմակերպությունը 10 տարի ժամկետով անհատույց
ստացել է Երեւանի Տիգրան Մեծի 26ա հասցեում գտնվող 53 դպրոցի երրորդ հարկը՝
487.5 քմ տարածքով: Այնտեղ ՀԿ-ի կողմից մինչեւ տարեվերջ կստեղծվի
ուսումնական կենտրոն:
Այս մասին ասել է երգչուհի Նունե Եսայանը, ապա
հավելել, որ  այդտեղ որոշակի վերանորոգման աշխատանքներ կկատարեն, կահույք
կբերվի: Երգչուհին վստահ է, որ շատ կազմակերպություններ կաջակցեն իրենց:
Կենտրոնում տարիքային սահմանափակում  չի լինելու, տաղանդավոր երեխաները
կարող են դիմել եւ անվճար պարապմունքների մասնակցել մի շարք
ուղղություններով: Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե կենտրոնի
համար տարածք տրամադրելու հարցում նրան օգնել է երգչուհի, ԱԺ պատգամավոր
Շուշան Պետրոսյանը, Ն. Եսայանը նշել է. «Այստեղ օգնելու ի՞նչ կա, Նունե
Եսայանն ինչի ավելի պակա՞ս անուն է, որ Շուշան Պետրոսյանն օգնի»:
Բայց
մի բան պարզից էլ պարզ է. եթե Ն. Եսայանն աչքի ընկներ ընդդիմադիր
հայացքներով եւ, օրինակ, մարդասիրաբար արտահայտվեր մարտի 1-ի զոհերի
հասցեին, դժվար թե նրան այդ տարածքը տրամադրեին: Հիշեցնենք, որ նա
մասնավորապես ասել էր. «Այնտեղ չլինեին, չզոհվեին»:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս