Լոս-Անջելես քաղաքում երեկ երեկոյան մեկնարկած «Մեր տունը» խորագրով դրամահավաքի շրջանակներում հանգանակվել է 10,378,465 ԱՄՆ դոլար։
Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ամենամյա դրամահավաքի այս տարվա նպատակն է բնակարաններով ապահովել Արցախի 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին:
Հեռուստամարաթոնը մեկնարկել էր նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին, և շարունակվել մինչև առավոտյան ժամը 10:00-ը:
Հավելենք, որ 2014-ի դրամահավաքի ժամանակ հանգանակվել էր ավելի քան 12 մլն դոլար