«Բարսելոնա»-ն 1 մլրդ եվրո հրաժարագին կսահմանի Նեյմարի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարն առաջիկա մեկ ամսվա ընթացքում նոր պայմանագիր կստորագրի կատալոնական ակումբի հետ: Այն մինչև 2021 թվականը ժամկետ կունենա:

Marca-ն հայտնում է, որ նոր պայմանագրի համաձայն՝ Նեյմարը երրորդը կլինի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում՝ զիջելով միայն իր ակումբակից Լիոնել Մեսսիին և «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:

Նեյմարի տարեկան աշխատավարձը 15 մլն եվրո կկազմի: Բացի այդ` «Բարսելոնա»-ն 1 մլրդ եվրո հրաժարագին կսահմանի Նեյմարի համար:




Լրահոս