ՆՇԵՑ ԾՆՈՒՆԴԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երգչուհի Էմմին նշեց իր ծննդյան 29-ամյակը: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ իր տոնը սկսվել է  կեսգիշերն անց, երբ սիրելին փուչիկներով, տորթով եւ նվերով շնորհավորել է իրեն: Էմմին նաեւ խոստովանեց, որ մոմ փչելիս չի մոռացել նաեւ երազանք պահել, բայց չի ասի դրա մասին, քանի որ երբ մի բան ուզում ես, որ լինի, չպետք է բոլորին պատմես: Էմմին նաեւ զանգահարել է մայրիկին` Նադեժդա Սարգսյանին, որն այժմ Գերմանիայում է, եւ շնորհակալություն հայտնել, որ ինքը կա:
Ողջ օրվա ընթացքում երգչուհին հասցրել է բազմաթիվ նվերներ ու շնորհավորանքներ ստանալ ընկերներից, գործընկերներից, երկրպագուներից: Իր համար կարեւորն այն է, որ այդքան բարի եւ ուշադիր մարդկանցով է շրջապատված, սիրում է ու սիրված է:




Լրահոս