Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր հրատարակած գրքում հիացմունքով է խոսում Հայաստանի հավաքականի և դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին և անվանում է նրան աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը:
«Անցած մրցաշրջանում Մխիթարյանը քննադատության թիրախում էր: Սակայն կասկածից վեր է, որ Հենրիխն ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա համադրում է տեխնիկան և արագությունը: Դա անհավանական է և բնորոշ է ոչ բոլոր ֆուտբոլիստներին», – գրել է Կլոպը: