ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տարիներ առաջ Էրեբունի վարչական շրջանում որպես թաղային տեսուչ աշխատում էր Սուսան Գրիգորյան անունով մի կին: Հետո հանգամանքների բերումով (ասում են՝ նա կաշառակեր եւ հանցագործ էր) նրան ազատեցին աշխատանքից: Ես՝ որպես քաղաքացի, ցանկանում եմ իմանալ, թե ինչի համար նա ազատվեց աշխատանքից, հիմա որտեղ է եւ ինչ կարգավիճակում:

Լեւոն Ղազարյան (53 տարեկան, բժիշկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լեւոն Ղազարյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք հետեւյալը.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 19.12.2011թ. հրամանով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ոստիկանության տեղամասային տեսուչ Սուսաննա Գրիգորյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:
Ներկայում նրա գտնվելու վայրի եւ կարգավիճակի մասին, համաձայն «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, տեղեկատվություն չի կարող տրամադրվել:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ ընթերցողի հարցադրումը կտրուկ է, բայց ոստիկանության պարզաբանումը թերեւս կբավարարի նրա խիստ անձնական հետաքրքրասիրությունը:




Լրահոս