Սիրիայում ահաբեկչության դեմ հաջող պայքարն անհնար է առանց ցամաքային օպերացիայի, որը կարող է ապահովել միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող ճեպազրույցի ժամանակ. փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ասադի բանակը մեր իրական դաշնակիցն է»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ իրենք Ֆրանսուա Օլանդի հետ համաձայնության են եկել փոխանակվել տեղեկատվություն այն մասին, թե որ տարածքներն են զբաղեցված «ընդդիմության առողջ մասի» կողմից, իսկ որ տարածքները` ահաբեկչական խմբավորումների կողմից:
Օլանդն իր հերթին նշել է, որ իսլամիստների դիրքերի ուղղությամբ ՌԴ և Ֆրանսիայի ավիահարվածները պետք է կոորդինացվեն:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան