
Անկարան պլանավորում է շարունակել Մոսկվայի հետ համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին The Times-ի հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Մեր տարածքի պաշտպանության հարցով անհրաժեշտ միջոցներն ուժի մեջ են, սակայն մենք կշարունակենք համագործակցել Ռուսաստանի և մեր դաշնակիցների հետ, որպեսզի թուլացնենք լարվածությունը»,-նշել է նա:
Ընդ որում, Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ Սու-24-ի կործանման հետ կապված երկրի գործողություններն ուղղված չեն եղել Ռուսաստանի դեմ:
«Թուրքիան միջոցներ է ձեռնարկել իր տարածքի սուվերենությունը պահպանելու համար»,-նշել է Դավութօղլուն: Նրա կարծիքով՝ ներկա պահին անհրաժեշտ է, որ իսլամիստների դեմ մարտնչող երկրները միավորվեն:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան