Թուրքական բանակը դադարեցրել է Սիրիայի տարածքում թռիչքները «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցով ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմական քարոզարշավի շրջանակներում. փոխանցում է Hurriyet-ը:
Ինչպես նշվում է, որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ թուրք զինծառայողները խոցել են ռուսական Սու-24-ը:
Ընդ որում, անանուն աղբյուրները հայտնում են, որ տվյալ որոշումն ընդունվել է Ռուսաստանի հետ համատեղ, որը, իբր, ևս դադարեցրել է Թուրքիայի սահմանի մոտ թռիչքները:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN-ի հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան ագրեսիվ կգնահատի իրավիճակը, երբ նրա ինքնաթիռը խախտի Սիրիայի օդային տարածքը և խոցվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի օգնությամբ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան