ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե բուհը մտադիր է կազմակերպել որեւէ գիտական միջոցառում, ապա ֆինանսական աջակցություն ստանալու համար ի՞նչ պետք է անի, ո՞ւր կարող է դիմել եւ մոտավորապես ի՞նչ ժամկետում կստանա այդ ֆինանսական աջակցությունը:

Նարինե Խաչատրյան (53 տարեկան, դասախոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գիտական կազմակերպությունները եւ բուհերը մինչեւ ընթացիկ տարվա մարտի 1-ը կոմիտե են ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում նախատեսվող գիտական միջոցառումների կազմակերպման համար ֆինանսական աջակցություն ստանալու վերաբերյալ հայտեր: Ներկայացված հայտերի ընդունումից հետո կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է ներկայացված հայտերի տեխնիկական ստուգումը, կազմում է ներկայացված հայտերի ցանկը եւ այն տրամադրում կոմիտեի նախագահին:
Կոմիտեի նախագահի հրամանով իր նախագահությամբ ստեղծվում է հանձնաժողով՝ կազմված գիտական եւ գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից, որը 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հայտերի գնահատման գործընթացը:
Հանձնաժողովի կողմից գնահատման արդյունքների հիման վրա կոմիտեի նախագահը, ելնելով տվյալ տարվան հաջորդող տարվա ՀՀ պետական բյուջեի նախագծով գիտական միջոցառումների համար նախատեսվող հատկացումների չափից, հաստատում է գիտական միջոցառումների նախնական ցանկը, որոնց ծախսերի նախահաշիվները ներառվում են կոմիտեի կողմից ներկայացվող հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտում:
ՀՀ պետական բյուջեի հաստատումից հետո կոմիտեն 15 աշխատանքային օրվա ընթացքում իր ինտերնետային կայքում հրապարակում է ֆինանսական աջակցության երաշխավորված գիտական միջոցառումների ցանկը:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անշուշտ, միջոցառումներ կազմակերպելու համար կարելի է ակնկալել նաեւ անհատների աջակցությունը, ինչին հաճախ ականատես ենք լինում:




Լրահոս