ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է, եթե քաղաքացին բազմաբնակարան շենքում միաժամանակ մի քանի բնակարաններ է վաճառում, ապա այդ գործընթացը համարվո՞ւմ է ապրանքի մատակարարում, թե՞ ոչ:

Տիգրան Հունանյան (29 տարեկան, վարորդ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Անհրաժեշտ է ղեկավարվել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով: Ըստ այդմ՝ օրենքով սահմանված կարգով որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող եւ (կամ) սեփականատեր հանդիսացող (այսուհետ հոդվածում՝ կառուցապատող)՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) համարվում է ապրանքի մատակարարում, բացառությամբ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչեւ տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի օտարումը:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեսնես էլիտար շենքերի սեփականատեր օլիգարխները նման հարկեր վճարո՞ւմ են, թե՞ ոչ: Տնտեսական աճին նպաստող շինարարությունն այս կերպ բավական լուրջ վճարումներ կատարած կլիներ հօգուտ պետբյուջեի:




Լրահոս