Աթենքում հույներն այրել են Թուրքիայի և ԱՄՆ-ի դրոշները՝ այդպիսով իրենց վրդովմունքը հայտնելով Թուրքիայի կողմից ռուսական Սու-24-ի կործանման համար. փոխանցում է РИА Новости-ն:
Ցուցարարները նաև կոչ են արել Հունաստանին դուրս գալ ՆԱՏՕ-ի կազմից:
Մոտ 100 մարդ է հավաքվել Սինտագմա հրապարակում և շարժվել դեպի թուրքական դեսպանատուն: Ոստիկանությունը կանգնեցրել է ցուցարարներին դեսպանատնից 300 մետրի վրա:
Ցուցարարներն այրել են ԱՄՆ-ի և Թուրքիայի դրոշները, իսկ թուրքական դրոշի մնացորդները ցուցարարներից մեկը ոտքերով տրորել է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան