Երևանում վնասազերծված հանցավոր խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով. ԱԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարբեր ստորաբաժանումների համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտված և վնասազերծված հանցավոր խումբն իր զինվածության մակարդակով, անդամների թվով, կազմակերպվածությամբ և
ծրագրված հանցագործությունների վտանգավորությամբ, դաժանությամբ նախադեպը չի ունեցել Հայաստանի տարածքում: Այս մասին հայտարարեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը` «Արմենպրես»­ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:

«Խումբը ձևավորվել է հանցավոր կոնկրետ նպատակների իրականացման համար, եղել է դերաբաշխում, յուրաքանչյուր անդամ իմացել է իր դերը և պարտականությունները,
խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով»,­ասաց Համբարձումյանը:

Խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից ձեռնարկվել են խմբի անդամների և գործունեությունը քողարկելու անհրաժեշտ միջոցառումներ, նույնիսկ խմբի
անդամներին բաժանվել են գաղտնի հեռախոսահամարներ, որոնցով նրանք կապ են պաշտպանել միմյանց հետ և վարել են հանցագործությունների կազմակերպման հետ կապված խոսակցություններ:  Խմբի գործունեությունը, սակայն, հայտնվել է ԱԱԾ աշխատակիցների տեսադաշտում, որից հետո խումբը վերցվել է հսկողության և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վնասազերծվել է:

Համբարձումյանը հավաստիացրեց, որ հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը` ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը պարբերաբար մանրամասներ
կտրամադրի դեպքի առնչությամբ, սակայն Քննչական վարչությունը պարտավոր է պահել նախաքննական գաղտնիությունը, այս իսկ պատճառով քրեական
գործի հարուցումից օրեր անց հնարավոր չէ ներկայացնել քրեական գործի բոլոր մանրամասները:

Ազգային անվտանգության ծառայությունն ապաքաղաքական
կառույց է և իր գործողություններն իրականացնում է բացառապես ՀՀ Սահմանադրության, օրենքների, միջազգային պայմանագրերի շրջանակներում:
Ազգային անվտանգության ծառայությունն ապահովում է հասարակության և պետության անվտանգությունը, գործում է ինչպես բացահայտ, այնպես էլ
գաղտնի մեթոդներով, որոնք բացահայտման ենթակա են օրենքով սահմանված դեպքերում»,-­ընդգծեց Համբարձումյանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների
արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր
հանցագործություններ:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել
է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք
և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-­ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ,
նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ,
ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են
եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-­րդ հոդվածի 1-­ի և 2-­րդ մասերով և 235-­րդ հոդվածի 3­-րդ մասով,
կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ




Լրահոս