Հայտնաբերվել են Կրասնոյարսկի շրջանում կործանված Մի-8 ուղղաթիռի «սև արկղերը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրասնոյարսկի շրջանում կործանված ռուսական Մի-8 ուղղաթիռի վթարի վայրում հայտնաբերվել են երկու «սև արկղերը», փոխանցում է Lifenews-ը:

«Սև արկղերի» վերծանմամբ կզբաղվեն Միջազգային ավիացիոն կոմիտեի մասնագետները:

Քննիչները հույս են հայտնում, որ «սև արկղերը» կարող են թույլ տալ հաստատել վթարի պատճառները, որը խլեց 10 մարդու կյանք, ևս 15-ը հոսպիտալացվել են:

Նշվում է, որ «սև արկղերը» լավ վիճակում են:

Ուղղաթիռի  վթարի տարբեր վարկածներ են դիտարկվում. անսարքությունը, անբարենպաստ եղանակը, ինչպես նաև վառելիքի վատ որակը:

Նախօրեին հրապարակվել էր ուղղաթիռի անձնակազմի անդամների անունները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս