Ժողովուրդ. Նալբանդյանն ու Աշոտյանը` դեսպաններ, Հակոբյանը` ԿԳ, Դեմոյանը` սփյուռքի նախարարնե՞ր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թեև ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար ԷդվարդՆալբանդյանը ջանում է հերքել իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, այնուամենայնիվ “Ժողովուրդ”-ի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին լրջորեն քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, ընդ որում անձամբ նրա ցանկությամբ: Հավանական է, որ նա կնշանակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպան, բայց հատուկ կարգավիճակով. Նալբանդյանը նաև կորդինացնելու է եվրոպական երկրներումՀՀ դեսպանների աշխատանքը: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը Սերժ Սարգսյանին խնդրել է իրեն ազատել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պարտականություններից: Հավանական է, որ պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, որին կնշանակեն Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի փոխարեն: Որպես ԿԳ նախարարի հավանական թեկնածու` քննարկվում է Հրանուշ Հակոբյանի անունը: Իսկ նրա փոխարեն ՀՀ սփյուռքի նախարար կդառնա Հայոց ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Հրապարակումն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:




Լրահոս