Օրեր առաջ Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործունեությունը հայտնվել է ԱԱԾ-ի աշխատակիցների տեսադաշտում, և դրանից հետո խումբը վերցվել է հսկողության: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը:
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` խումբը վնասազերծվել է: Հաջողվեց վայրկյանների ընթացքում գրոհել առանձնատունը, մուտք գործել այնտեղ և վնասազերծել , որոնց մի մասը կարող էր օգտագործել զենքը: Ես խնդրում եմ զինվել համբերությամբ, թիրախների կապակցությամբ չեմ կարող ասել: Այդ մասին տեղեկատվությունը ձեզ կտրամադրվի», – հավելեց նա:
Նրա խոսքով` զինված խմբին տրամադրված գումարների ծագման հարցը ԱԱԾ-ն պարզում է:
Մանրամասները` տեսանյութում.