Ժողովուրդ. Փաշինյանն ու Բագրատյանը բոյկոտում են ՀԱԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աժ ՀԱԿ խմբակցությունում պատգամավորից իրականում 5-ն են մնացել խմբակցության կազմում: “Ժողովուրդ”-ը տեղեկացել է, որ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը տևական ժամանակ է` բոյկոտում են Աժ ՀԱԿ խմբակցության ամեն հինգշաբթի անցկացվող նիստերը: Ասել է թե` համամասնական ընտրակարգով ընտրված Աժ պատգամավորներն իրենց օրենսդրական գործունեությունը չեն համաձայնեցնում խմբակցության հետ: Նրանք ընդհանրապես ՀԱԿ-ի հետ հարաբերությունները սառեցրել են: Թե ինչով է պայմանավորված այս իրողությունը,”Ժողովուրդ” -ին երեկ չի հաջողվել պարզել ոչ Նիկոլ Փաշինյանից, ոչ էլ Հրանտ Բագրատյանից: “Հավելենք, որ “Հայ ազգային կոնգրես”-ի անվան շուրջ “պատերազմ” է սկսվել: “Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորման քաղխորհրդի” անունից երեկ հայտարարություն է տարածվել, որում կոչ է արվում ՀԱԿ-ից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ ՀԱԿ` “նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար”: Հայտարարության հեղինակը ՀԱԿ-ից դժգոհ հատվածն է: Իսկ նորաստեղծ ՀԱԿ կուսակցությունն էլ “դիմադրում” է, թե ՀԱԿ-ն իրենք են և Աժ-ում ներկայացված խմբակցությունը: Մյուսները ՀԱԿ-ի անունն օգտագործելու իրավունք չունեն”,- գրել է թերթը, որի ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ այսօրվա համարում:




Լրահոս