Հայկական ժամանակ. Պանրի դեֆիցիտի ու պաշտոնական վիճակագրության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ”-ն իր այսօրվա առջնորդողում գրել է. “Հայաստանում տնտեսությանը վերաբերող պաշտոնական վիճակագրությունը ոչնչով չի տարբերվում ընտրություններում Սերժ Սարգսյանի “հավաքած” ձայների պաշտոնական հաշվարկից: Խոսքը դրանց արժանահավատության մասին է: Այն, որ Սերժ Սարգսյանը հաղթել է նախագահական ընտրություններում, նույնքան ճիշտ է, որքան այն, որ ՀՀ-ում 72 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Այս թեման արդիական դարձավ երեկ, երբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որով բացատրում է, թե ինչու է Հայաստանում առաջացել պանրի դիֆիցիտ: Ըստ նախարարության` պանիրը վերջացել է, քանի որ դրա հումքի` կաթի արտադրությունը խիստ սեզոնայնություն ունի: Այսինքն, քանի որ ձմոանը մեր կովերը կաթ քիչ են տվել, ուստի պանիրն էլ քիչ է արտադրվել: Նախարարությունը երևի ծանոթ չէ ՀՀ պաշտոնական վիճակագրությանը, ըստ որի, մեր սիրելի կովերը այս ձմռան ամիսներին, անցած տարվա ձմռան համեմատ կտրուկ մեծացրել են կաթի ծավալները: Ու ընդհանրապես, դատելով մեր պաշտոնական վիճակագիրների տվյալներից`Հայաստանում պանրի դիֆիցիտ առաջանալ ուղղակի չի կարող այն պարզ պատճառով, որ մեկ շնչի հաշվով արտադրված կաթի ծավալներով մրցում ենք ՍՄՆ-ի հետ: Սա չափազանցություն չէ ամենևին: Ահա այսպիսի խիստ ,արժանահավատե վիճակագրությունն է արձանագրում, որ Հայաստանում 72 տոկոս տնտեսական աճ է եղել, իսկ իրականում 1.9 տոկոս անկում է եղել: Իսկ ԿԸՀ-ն էլ ահա այսպիսի թվաբանությամբ է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը հաղթել է նախագահական ընտրություններում”: 




Լրահոս