
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմը սեպտեմբերի 18-ին կնքված պայմանագրով պարտավորվել է «Էքսպերտ Մեդիա Ե.Մ.» ընկերությանը վճարել 13 միլիոն դրամ՝ վերանորոգման աշխատանքների դիմաց:
Պայմանագրից պարզում ենք, որ նախագահականում վերանորոգել են նստավայրի հսկիչ-անցագրային կետը, նախամուտքի սրահը, նաեւ մասնակի շենքի տանիքը:
Օրինակ՝ նախամուտքի սրահի պատերն ու առաստաղը բարձրորակ՝ իտալական կամ գերմանական ներկով ներկելու համար ծախսվել է 1 մլն 440 հազար դրամ: Փոխարենը տանիքը երկշերտ ներկելու համար ծախսվել է 6 մլն 650 հազար դրամ: