ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը դասվում է այն պաշտոնյաների շարքին, որոնց կանայք ավելի հարուստ են, քան իրենքը: Զինդատախազի դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում, ըստ պաշտոնական հայտարարագրի, կազմել են 17.5 մլն դրամ, 20 հազար դոլար եւ 500 եվրո: Իսկ նրա ամսական աշխատավարձը կազմել է 720 հազար դրամ:
Փոխարենը զինդատախազի կնոջ՝ Սուսաննա Մեհրաբյանի դրամական միջոցները կազմել են 19 մլն դրամ, 55 հազար դոլար եւ 4 հազար եվրո: Մինչդեռ նրա կնոջ ամսական աշխատավարձը 116 հազար դրամ է: Թե ինչպես է հաջողացրել այդքան ունեցվածք կուտակել, թերեւս դժվար չէ կռահել: