ՀՅԴ-ի համար այս ընտրությունների կարեւորությունը դժվար է գերագնահատել։ Այդ մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը։
“Խոսքը չի գնում միայն Երեւանի ավագանիում խմբակցություն ունենալու մասին։ Եթե 2009 թվականին երիտդաշնակցական Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ Դաշնակցականները տապալեցին ընտրությունները, ապա այս անգամ ՀՅԴ-ն մարտի է նետել իր հիմնական ծանր հրետանին՝ Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ:
“ՉԻ” տեղեկություններով՝ եթե ՀՅԴ հին գվարդիային չհաջողվի հաղթահարել 6 տոկոսի շեմը, ապա ՀՅԴ-ի ներսում հնարավոր են կտրուկ զարգացումներ, եւ շարքերը, որոնց համբերության բաժակը լցվել է, պահանջելու են ՀՅԴ ղեկավար անձնակազմի փոփոխություն: Ըստ այդմ՝ ՀՅԴ-ականներից շատերն այս օրերին իրար մեջ քննարկումների ժամանակ տեսակետ են հնչեցնում, թե Արմեն Ռուստամյանի, Աղվան Վարդանյանի եւ Արսեն Համբարձումյանի համար գալիք ընտրությունները իրականում ՀՀ քաղաքական դաշտում մնալ չմնալու ընտրություններ են”,- գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը”։