Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է նախարարություններին զրկել բոլոր լծակներից` նրանց թողնելով միայն օրենք գրելու գործառույթը: Այս օրերին կառավարությունում քննարկվում է մի նախագիծ, ըստ որի`տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ գործող տեսչական մարմինները մեկտեղվելու են մի նոր մարմնում, որը գործելու է կառավարությանն առընթեր: Ակնհայտ է, որ այսպիսով Տիգրան Սարգսյանը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել բոլոր գերատեսչությունների յուղոտ ստորաբաժանումները և կոռուպցիոն ռիսկերի ծանրաձողը տեղափոխել կառավարություն:
Հրապարակ. Տիգրան Սարգսյանը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել յուղոտ ստորաբաժանումները
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ