Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան անցել է թույլատրելի բոլոր սահմանները. փոխանցում է Lifenews-ը:
Նա նաև հայտնել է, որ Անկարայի դիրքորոշման հետևանքով երկիրը կարող է ծանր վիճակում հայտնվել:
«Թուրքիան ռիսկի է դիմում երկիրը ծանր վիճակի հասցնել և՛ ազգային շահերի, և՛ տարածաշրջանում իր դիրքի տեսանկյունից»,-հայտարարել է Լավրովը:
Կրեմլի բարձրաստիճան աղբյուրները հայտնել էին, որ Ռուսաստանը կհրաժարվի Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունից:
Ավելի վաղ CNN-ի հարցազրույցում Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան C-400-ի կիրառումն իր ավիացիայի դեմ ագրեսիվ գործողություն է համարում և նշում, որ Թուրքիան ներողություն չի խնդրի Ռուսաստանից Սու-24-ի կործանման համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան