
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.49-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել “1-02” և “1-03” ծառայությունների աշխատակիցները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության աշխատակիցները կանխել են Ֆ. Գ. (ծնվ. 1991թ.) ինքնասպանու¬թյան փորձը: