Զինված խմբի ձերբակալված անդամներից մեկն ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծված, ծանր հանցագործություններ նախապատրաստելու մեջ կասկածվող 21 անձանցից մեկն ազատամարտիկ  Խաչիկ Ավետիսյանն է: Armlur.am-ի հետ զրույցում այդ մասին նշեց ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը:

Խաչիկ Ավետիսյան
Խաչիկ Ավետիսյան

Նա նշեց, որ Խաչիկ Ավետիսյանին ձերբակալել են նոյեմբերի 25-ի առավոտյան և իրենք միայն այսօր են իմացել, որ ազատամարտիկը ձերբակալվել է հենց այդ գործի շրջանակներում: Մեր հարցին` քաղաքական հետապնդո՞ւմ եք համարում, նա նշեց.

«Ուրիշ էլ ինչ համարեմ: Ես չեմ հավատում, որ ինքը համագործակցել է: Ավետիսյանը ինչ կապ ունի իրանց հետ կամ խի են եկել, ձերբակալել: Մենք չէինք իմանում` ինչի համար  են ձերբակալել», – հավելեց նա:




Լրահոս