Կրեմլում հայտարարել են, որ ռուսական ավիացիան շարունակում է ռազմական խնդիրներ իրականացնել Սիրիայի տարածքում, այդ թվում թուրքական սահմանի մոտ՝ առանց որևէ սահմանափակումների, փոխանցում է Lifenews-ը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է ռուսական Սու-24-ի կործանումից հետո նոր դեպքերից խուսափելու համար թռիչքների դադարեցման մասին տեղեկությունները:
Նրա խոսքով՝ որևէ համաձայնություն չի եղել Անկարայի հետ՝ ռուսական ավիացիայի թռիչքների դադարեցման մասին:
Ավելի վաղ հաղորդվում է, որ թուրքական բանակը դադարեցրել է Սիրիայի տարածքում թռիչքները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան