Այսօր՝ ապրիլի 18-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք՝ դանակներով զինված, մուտք են գործել Էջմիածնի Զվարթնոց թաղամասի Օստրովսկի փողոցի 12 տուն, որտեղ էլ պարանով կապել են տան բնակիչներ՝ ամուսիններ՝ 56-ամյա Մռազ Քոչարյանին և 55-ամյա Սեյրան Ջալիլյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործները, ծեծի ենթարկելով ամուսիններին, տնից հափշտակել են 2,5 մլն դրամ և ոսկյա և արծաթյա զարդեր, ապա՝ դիմել փախուստի:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավազակային հարձակում կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: